Լավ լուր. Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի անգամ այսքան ապօրինություններից հետո, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 50 հազարից ավել ձայների գողությունից հետո, իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե Հայաստանում Ալիևի պահանջով, Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնել»։





