ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Իշխանության վախերի մասին ա»․ Դավիթ Ղազինյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը վստահ է՝ իր նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի մասին է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որտեղ քննվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասաց, թե համոզված է՝ ԿԸՀ-ն տալու է համաձայնությունը։

«Սա ուղղված է և՛ իմ, և՛ մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»,-ասաց Դավիթ Ղազինյանը։

Իրենց ընտրած քաղաքացիներին Ղազինյանը կոչ արեց երկրին ու իրենց ընտրությանը հավատարիմ մնալ.

«Համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է։ Շատ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։