ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ. Կարապետյանը` Հովակիմյանին

«Չեք տեսնո՞ւմ այս զալում ինչ որ բան ա պակասում, մարդկանց թվաքանակ, համաչափություն, չեք նկատո՞ւմ որևէ անհամաչափություն այս դահլիճում, կարո՞ղ ա մի հատ խմբակցություն պետք ա ավել լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»,- ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ձեր ձևակերպումը տեղին չէ, հարիր չէ և պարկեշտ չէ»,- միջամտել է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։
«Դուք քաղաքական գործիչ եք, զսպվածության մանդատի ներքո չեք գնտում և կարող եք ձեզ թույլ տալ ազատ արտահայտվել, այդ թվում և՝ ենթատեքստով կամ ուղղակի վիրավորել, շատ լավ գիտակցելով, որ իմ կողմից լինի վիրավորանքի համարժեք պատասխան՝ կարող է քաղաքական զսպվածության խախտում դիտարկվել։ Ես դա գնահատում եմ»,- ի պատասխան ասել է Հովակիմյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։