«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներ Տիգրան Աբրահամյանը և Հարություն Մնացականյանը այցելել են Հովտաշատ գյուղի շուկա («Մեյմանդարի» շուկա)՝ տեղում ծանոթանալու գյուղմթերքի ներքին շուկայում տիրող ծանր իրավիճակին։ Այցի նպատակն էր հասկանալ այն արգելքներն ու մարտահրավերները, որոնց բախվել է հայ ֆերմերը Ռուսաստանի Դաշնության կողմից ներմուծման սահմանափակումներից հետո։
Մայիսի վերջից սկսած Ռուսաստանն արգելքներ է սահմանել հայկական բուսական ծագման ապրանքների, ձկնամթերքի և թռչնամթերքի նկատմամբ։ Սա հանգեցրել է նրան, որ տեղական շուկայում գները կտրուկ անկում են ապրել։
Լոլիկը վաճառվում է 90-130 դրամով, ինչը չի փակում նույնիսկ քաղելու և բեռնափոխադրման ծախսերը։
Կարտոֆիլի գինը նախորդ տարվա 150 դրամի փոխարեն այս տարի իջել է մինչև 80 դրամ։
Ծաղիկ աճեցնողները չեն կարողանում արտահանել շուրջ 96 միլիոն ծաղիկ։
Հարություն Մնացականյանը կառավարության հայտարարությունները եվրոպական շուկաներ դուրս գալու մասին որակում է որպես «մակերեսային և պրիմիտիվ մանիպուլյացիա»։
«Իշխանությունը պետք է շուկայի դիվերսիֆիկացման մասին մտածեր դեռ տարիներ առաջ, այլ ոչ թե այժմ՝ «ցայտնոտային» վիճակում»։
Մանրամասները՝ տեսանյութում։





