Շարունակելով եզրափակիչ ելույթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ՀՀ քրեաօլիգարխիկ ռեժիմն արմատախիլ անելու պրոցեսներն ուղեկցվել և պիտի ուղեկցվեին այդ թվում արտաքին ազդեցություններով՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և դրանք նաև ՀՀ-ի անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ։ Եղել են, այո, իրավիճակներ, չեմ ուզում այլևս թաքցնել, երբ հասել ենք մի գծի, երբ հասկացել ենք, որ ազդեցության հետագա շարունակությունը կարող է բերել այնպիսի հակազդեցություններ, որոնք ընդհուպ գոյաբանական հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար՝ անվտանգության սրված սպառնալիքների տեսքով»։ Նրա խոսքով՝ այդ ռիսկերն այսօր հաղթահարված են։





