ՏԵՍԱՆՅՈւԹ․ «8 տարում 8 միլիարդ դոլար են լшփել». Ռոբերտ Քոչարյանը խոստանում է գործող իշխանություններին hոգնա անել

8 տարվա ընթացքում իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 8 միլիարդով՝ միաժամանակ չիրականացնելով ոչ մի խոշոր ծրագիր։ «Խոստանում էիք Աջափնյակի մետրո՝ զրո։ Երևանում խցանումները խնդիր են դարձել։ Խոստանում էին կանաչապատում՝ Երևանում ավելի աղտոտված օդ ունենք։ Սա նորմալ չէ մի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է»,- Էրեբունի վարչական շրջանում արձանագրել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ «Լինսի» հիմնադրամի օգնության ծրագրի ծավալը 230 միլիոն դոլար էր, և որքան բան է կառուցվել Երևանում այդ գումարով։

«Ո՞ւր է 8 միլիարդը։ Լափել են։ Ուրախ ավտոբուսի մեջ ամբողջ օրը ուտում են, այդպես էլ 8 միլիարդը կերան։ Զարմանալի է, որ մարսում են։ Փորկապություն չունեն։ Այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո՝ հունիսի 8-ին։ Գիտե՞ք չէ մի սարք կա, որ մեջը ջուր են լցնում։ Փորկապության բուժման միակ գործիքը դա է։ Բուժելու ենք։ Պացիենտը բուժման կարիք ունի»,- խոստացել է Քոչարյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։