Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է` անվտանգային պայմաններից ելնելով: NEWS.am-ին հայտնել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը: Նա նաեւ հավելեց, որ հանձնակատարի գրասենյակի իրավասությունների մեջ չի մտնում տարհանման գործընթաց կազմակերպելը:

Նրա խոսքով՝ գրասենյակը կապի մեջ է արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ և իրավիճակի հանդարտման դեպքում, եթե հայերի կողմից լինի ցանկություն տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցեն։