Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մուշեղ Մուրադյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց Փաշինյանից և Շիրակի մարզի բնակիչներից․ «Մշտապես կլինեմ իմ թիմի կողքին»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ երեկ արդեն մամուլում տարածվել էր մարզպետի՝ աշխատանքից ազատվելու լուրը։ Ըստ տարածվող լուրերի Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը։