Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով անցնող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց, հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գործով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։