«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։
Լրագրողների հետ զրույցում Վարդևանյանն ասաց, որ դիմումը բաղկացած է 84 էջից, բավականին ծավալուն դիմում է։
«Մենք, իսկապես, գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր»,- նշեց նա։
«Ուժեղ Հայաստան»-ն ընդգծում է երկու տարբերակ՝ կա՛մ նշանակել 2-րդ փուլ, կա՛մ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը։
Դիմումը ՍԴ-ում քննվելու է բանավոր կարգով։
Վարդևանյանը իրավական որևէ փաստ չի տեսել, որ ընդդիմադիր ուժերը ընտրակաշառք են բաժանել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը կարծում է, որ ՍԴ կազմում կան դատավորներ, որոնք անհնար է, որ մասնակցեն դիմումների քննությանը։ Վարդևանյանն անուններ չտվեց, բայց վստահեցրեց՝ միջնորդելու են, որ այդ դատավորները չմասնակցեն դիմումների քննությանը։





