«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է։
Սրա վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Բալասանյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանից, նա ասաց, որ ինֆորմացիա չի տալիս։
Գործով անցնող Գյումրիի փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի տնային կալանքն էլ է դատարանը 2 ամսով երկարաձգել։
Նշենք, որ Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդնավայականում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր, Վերաքննիչ դատարանն էլ այն բավարարել էր, որի հետեւանքով Բալասանյանը վերցվել էր կալանքի։
Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սեվ բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձինք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հողատարածքն ապօրինի օտարելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/47abffbb3d58d6fc00d05eb749b3f599
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»