Ռուսաստանը հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել է որպես սեփական. Զախարովա

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ պատմական ապացույցների՝ 1915 թվականին Ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը, Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է առնվազն 350 հազար հայի»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով, Մոսկվան առաջիններից էր, ով պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը։ Նա նաև հիշեցրել է, որ 2015 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ժամանակ մասնակցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը և անկեղծ ցավակցություն հայտնել հայ ժողովրդին։

Զախարովան նաև նշել է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի շատ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։