Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերիների նկարները շատ ծանր տպավորություն են թողել. ջանքեր գործադրում ենք, որ վերադառնան Հայաստան. Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մոտ շատ ծանր տպավորություն է թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, որումնա խոշտանգված էր։

«Ոչ միայն Ռուբեն Վարդանյանի նկարը, նաև՝ մյուս գերիների նկարները»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ԱԽ քարտուղարը վստահեցրեց, թե իշխանությունը օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր բոլոր գործիքները, որ լուծում գտնի։

«Լուծումն այն է, որ բոլոր գերիներն ազատվեն ու վերադառնան Հայաստան։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, ջանքեր գործադրում ենք, որ ազատվեն բոլոր 23 գերիները»,-նշեց Գրիգորյանը։

Նա ասաց, թե հարցը շատ նուրբ է ու աշխատանքը, որ տավում է այդ ուղղությամբ, ամենօրյա է ու ամենժամյա։

Անդրադառնալով կոչերին, որ պետք է դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի դեռ գերիները չեն վերադարձել՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե գերիների ազատման գործընթացը պետք է փորձել տանել մի փոքր այլ հունով։