Ռոնալդուն հրաժարվել է մարզաշապիկներ փոխանակել ուզբեկ ֆուտբոլիստների հետ

Պուրտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ուզբեկստանի հավաքականի հետ երեկ կայացած խաղում դուբլի հեղինակ է դարձել։ Հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով։

euro-football.ru-ի հաղորդմամբ, եզրափակիչ սուլիչից հետո 41-ամյա պորտուգալացին հրաժարվել է փոխանակվել մրցակցի հետ մարզաշապիկներով։ Ռոնալդուն իր մարզաշապիկը տվել է Պորտուգալիայի հավաքականի իր թիմակից՝ եզրային պաշտպան Դիոգո Դալոտին։

Ռոբերտո Մարտինեսի թիմն ունի չորս միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը իր խմբում՝ երկու միավորով զիջելով Կոլումբիային։ Քառյակի առաջատարները դեմ առ դեմ կհանդիպեն եզրափակիչ փուլում, որը կկայանա հունիսի 28-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։