ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՕՊ ուժերն ու միջոցները գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 276 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, Թաթարստանի, Ուդմուրտիայի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի տարածքների և Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։