Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում ռուսական 6 մարզերի օդային տարածքում ոչնչացրել են 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«10 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի, 4-ական՝ Օրյոլի և Ռոստովի տարածքներում, 2-ը՝ Բելգորոդի և 1-ական՝ Վոլգոգրադի և Լիպեցկի մարզերի տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Բելգորոդի մարզպետն իր հերթին հայտնել է, որ Յասնիե Զորի գյուղում ԱԹՍ–ի հարձակման ժամանակ տղամարդ է վիրավորվել:
«Ծանր վիճակում գտնվող տղամարդուն, որը ստացել է ականապայթյունային վնասվածք և վիրավորում ոտքի շրջանում, շտապօգնության բրիգադը տեղափոխել է Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Նա հավելել է, որ օրվա ընթացքում արտակարգ ծառայությունները և մարզային վարչակազմը կշրջեն հարձակման հետևանքով տուժած տներով։