ՌԴ-ն մտադիր է քաղաքացիություն չունեցող անձանց զինվորական ծառայության մեջ ներգրավել

ՌԴ կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որով քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք է տրվում միանալ ՌԴ զինված ուժերին։

Օրինագծով փոփոխություններ են մտցվում «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում, ըստ որի նախատեսվում է, որ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք կստանան պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության համար»,- ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ։

Դրանում նշվում է, որ օրինագիծը «նպատակ ունի ընդլայնել այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են պայմանագրով զինվորական ծառայության անցնել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։