«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է երեք ամսով, իսկ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով, հայտնել է փաստաբան Տաթեւիկ Սողոյանը։
Թեւանյանի և Սողոյանի գործով նախնական դատալսումները մեկնարկել են այսօր։ Նիստն ընթանում էր փակ ռեժիմով։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, իսկ պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է անհիմն։





