ՌԴ-ն կարծես վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար․ հետո շատ ավելի կոշտ է գործելու

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն, կարծում է ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը:

«Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը:

Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ:

Եվ երկրորդ. ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու:

Ի թիվս այլ անհանգստությունների և բազմաթիվ սպառնալիքների՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ կոպիտ դիմակայության հետևանքով, համենայնդեպս մինչև հիմա, սովորական քաղաքացիներն են տուժում», — նշել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։