Քարերի ու խողովակների արանքում վիրավոր տղա է հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում պարեկները Սարալանջի 1 հասցում՝ քարերի և երկաթե խողովակների մոտ, մարդու ոտքեր են նկատել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած բժիշկները նրան տեղափոխել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, իրավապահները պարզում են: Բժիշկները նշում էին, որ եթե մի փոքր ուշ նկատած լինեին նրան, ապա հնարավոր էր՝ արևից ուշագնաց լիներ, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։