ՀՀ տարածքում այսօր գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։
Մայրաքաղաքում փետրվարի 25-ի ցերեկը կլինի 0–2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կլինի -5….-7 աստիճան։