Պուտինն ու Ալիևը կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը, ինչը հետևում է Պուտինի Բաքու այցի նյութերից, հայտնում է RIA Novosti-ն։

«Նախագահները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- ասվում է փաստաթղթում։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինը պետական ​​այցով Ադրբեջանում կգտնվի օգոստոսի 18-19-ը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։