Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ նշվում է, որ ՔՊ-ականները Արթիկում ծեծի են ենթարկել քաղաքացուն։ Այս թեմայով «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն՝ ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել։
Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ իհարկե կալանքներ կտային։
Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք…
Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»։





