«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվում են պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ իրենց խմբակցության պատգամավորները հրաժարվում են պարգևավճարներից․

«Ուժեղ Հայաստանի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից․ միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար։

Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,- հայտարարել է նա։

Նշենք, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ կարգադրություն է ստորագրել Անկախության օրվա կապակցությամբ ԱԺ պատգամավորներին ու ԱԺ աշխատակազմին պարգևավճարներ տրամադրելու մասին։

Այս կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել են՝ գումարն ուղղելու են Տիգրանաշենի բնակիչներին, ինչի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի առաջիկայում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։