«Ժողովուրդ». Մեկ տողանոց կենսագրությամբ Հակոբ Արշակյանը՝ ՔՊ նախընտրական ցուցակից դուրս

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ ունեցվածքով է հեռանում Ազգային ժողովից նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնաց և քարոզարշավներին չի էլ մասնակցում։

Մինչ քաղաքական շրջանակներում քննարկվում է նրա հնարավոր «քաղաքական դադարը», «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամբողջական կերպով վերականգնել պաշտոնյայի գույքային ու եկամտային պատկերը՝ սկսած 2018 թվականից մինչև 2025 թվականի վերջին հայտարարագրերը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 8 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Այդպիսի պաշտոնյաներից է նաև Հակոբ Արշակյանը»։

Իսկ ո՞վ էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։

2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ Հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն։

2018 թվականի հեղափոխությունից հետո պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հակոբ Արշակյանը քաղաքական ակտիվ շրջանն ավարտում է զգալիորեն փոխված գույքային և ֆինանսական պատկերով։ Եթե իշխանության գալուց առաջ նրա կենսագրությունը հիմնականում սահմանափակվում էր մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոններով, ապա վերջին յոթ տարիներին նա հասցրել է զբաղեցնել մի շարք առանցքային պետական պաշտոններ՝ զուգահեռաբար ձևավորելով անշարժ գույքի, դրամական միջոցների և վարկային պարտավորությունների նոր կառուցվածք։

Թե արդյոք ՔՊ նախընտրական ցուցակից դուրս մնալը կնշանակի քաղաքական կարիերայի ավարտ, թե ընդամենը ժամանակավոր դադար, դեռ պարզ չէ, սակայն հայտարարագրերը փաստում են, թե ինչ գույքային և ֆինանսական վիճակով է նա հեռանում ակտիվ քաղաքական առաջնագծից»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։