Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը՝ լինելու են մանր ու մեծ պատերազմներ, լինելու են շարունակական զոհեր, իսկ վերջում՝ Հայաստանի պետականության կորուստ. Նիկոլ Փաշինյան

Այո՛, ես այն մարդն եմ, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա, ինչպես նշեց ինքը, ասել է, քանի նոր նվիրված է եղել այն գաղափարին, որ 30 տարի մեզ սնուցել են։

«Ես ասել եմ՝ մենք իրավունք չունենք այս արնահոսող վերքը սերնդեսերունդ փոխանցելու, մենք պետք է խաղաղություն փոխանցենք մեր երեխեքին։ Այո՛, ես համարձակություն եմ վերցրել ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը ու դրա արդյունքում մենք այսօր անկախ ենք, քան երբևէ, պետություն ենք, քան երբևէ»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը՝ լինելու են մանր ու մեծ պատերազմներ, լինելու են շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու է Հայաստանի պետականության կորուստ։

«Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, ու դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ»,- ընդգծեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։