Search
Close this search box.

Փաշինյանի և ՔՊ-ի վրա հենվելով` Արևմուտքը Հարավային Կովկասում պայքարում է ՌԴ-ի և Իրանի դեմ

Փաշինյանը սառեցրել է ՀՀ-ի կապերը ՀԱՊԿ-ի հետ, վատթարացրել է հարաբերություններն ԵԱՏՄ անդամ-երկրների հետ։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն ու ՔՊ-ն սպասարկում են հակառուսական գեոպոլիտիկ օրակարգ։ Փաշինյանն ու ՔՊ-ի դիլետանտները կազմաքանդում են հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքն ու սառեցնում են ՀՀ-ի կապերը Մոսկվայի համար գերկարևոր ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ։

ՔՊ-ականները սպասարկում են Արևմուտքի հակառուսական օրակարգը՝ոտնահարելով հայկական ազգային, պետական շահերը։ Սառեցնելով կապերը ՌԴ-ի հետ Փաշինյանը ՀՀ-ն տանում է դեպի թրքացում՝դեպի Ադրբեջանի և Թուրքիայի շահերի սպասարկում։

Հարավային Կովկասւոմ ռուսական ազդեցության չեզոքացումը հանգեցնելու է ՀՀ-ում թուրքական և ադրբեջանական ռազմա-քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ դիրքերի ամրապնդմանը։ Դա ձեռնտու է Արևմուտքին, սակայն կործանարար է հայոց պետականության և հայ ազգի ֆիզիկական գոյության համար։

Փաշինյանի և ՔՊ-ի վրա հենվելով Արևմուտքը Հարավային Կովկասում պայքարում է ՌԴ-ի և Իրանի դեմ, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը կյանքի է կոչում Մեծ Թուրան հայակործան ծրագիրը, որի լոգիստիկ մասնիկն է լինելու Զանգեզուրի միջանցքը։

Հայոց պետականությունը ՔՊ-ի քայլերի արդյունքում գնում է դեպի անդունդ՝տնտեսական, ռազմա-քաղաքական և դեմոգրաֆիկ առումներով։

Տնտեսությունը վերածվել է փլատակների՝արտաքին պարտքը հատել է 13 միլիարդ դոլարի շեմը, բանակը կրճատվում է, քաղաքական կապերը դաշնակից ՌԴ-ի հետ զրոյացվում են, իսկ արտագաղթը ՀՀ-ից նոր ռեկորդներ է սահմանում՝ուկրաինական պատերազմից հետո արտագաղթի ալիքը միայն ավելանալու է։

Հայոց պետականության փրկության համար անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել Փաշինյանին և նրա կլանին՝հակառակ պարագայում ՀՀ-ն վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի»։