Մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։
Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը՝ երեկվանից Վանաձորում փնտրում են 7-ամյա և 13-ամյա քույրերին։ Նրանց Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։





