«Պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈՒ կարևոր ուղղություններում». Սուրեն Պապիկյան

«Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում»,- այս մասին ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը և իրենց նպաստը բերել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։