Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին մեկնաբանել է Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները և հայտարարել, որ Ուկրաինան ուրիշին պատկանող որևէ բանի կարիք չունի, և մտադիր չէ գրավել Ռուսաստանի Դաշնության տարածքները:
Ըստ ուկրաինական «nbnews» կայքի՝ դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանի սահմանամերձ շրջանում հարձակման նպատակն Ուկրաինան պաշտպանելն ու ուկրաինացիների կյանքը փրկելն է։ ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ ուկրաինական զորքերի գործողություններն օրինական են և չեն խախտում միջազգային իրավունքի նորմերը։