Ուղիղ միացում. Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիների բոյկոտը շարունակվում է. Օր 8

Երեւանում 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտի գործողություններ են իրականցնում տրանսպորտի թանկացման դեմ:

Բոյկոտին մասնակցում են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, որոնք քաղաքացիներին հորդորում են չվճարել արդեն թանկացած ուղեվարձի համար, տարբեր վարչական շրջաններում իրազեկման ակցիաներ են իրականացնում:

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից ուղեւարձը դարձել է 150 դրամ, որը վերաբերում է նաեւ տրոլեյբուսներին եւ մետրոյին: