«Ո՞վ է լինելու հաջորդ քաղաքական հակառակորդը». Ռուզան Ստեփանյան

Ծառուկյանին լռեցնելու ճանապարհը․ մանդատից մինչև ունեզրկման սպառնալիք

Եկեք մի պահ մի կողմ դնենք քաղաքական համակրանքներն ու հակակրանքները և նայենք կատարվածի ամբողջ շղթային։ Երբ Գագիկ Ծառուկյանը դարձավ գործող իշխանության քաղաքական հակառակորդ, նրա նկատմամբ սկսվեց ճնշումների մի գործընթաց, որը տարիների ընթացքում տարբեր ձևեր է ստացել։

Սկզբում՝ քաղաքական ազդեցությունը թուլացնելու փորձեր և մանդատների շուրջ պայքար։ Հետո՝ քրեական գործեր, խուզարկություններ, բիզնեսի նկատմամբ իրավապահ գործողություններ։ Այսօր՝ նոր քրեական հետապնդում և ձերբակալություն։ Եվ հիմա արդեն հասարակության առաջ կանգնում է ամենակարևոր հարցը՝ ո՞ւր է տանում այս շղթան։

Որովհետև երբ քաղաքական հակառակորդին հերթով զրկում են քաղաքական լծակներից, հարվածում են նրա տնտեսական հնարավորություններին, իսկ հետո իրավական գործընթացները հասնում են նրա ընտանիքի անդամներին, սա այլևս միայն մեկ քրեական գործի մասին խոսակցություն չէ։

Սա արդեն պետք է դիտարկել քաղաքական համատեքստում։ Ես սա ընկալում եմ որպես քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր դրսևորում։
Ոչ ոք օրենքից վեր չէ։ Եթե կան հանցագործության փաստեր՝ թող դատարանը դրանք ապացուցված համարի կամ չհամարի։ Բայց նույնքան կարևոր է, որ օրենքը չդառնա քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Ծառուկյանին կարելի է քննադատել։ Նրա քաղաքական որոշումների հետ կարելի է չհամաձայնել։ Բայց պետության ուժը ոչ թե քաղաքական հակառակորդին ոչնչացնելու, այլ նրա նկատմամբ օրենքը հավասար կիրառելու մեջ է։

Այսօր Ծառուկյանի հարցը միայն Ծառուկյանի հարցը չէ։ Այսօր հարցն այն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը վերջնականապես վերածվե՞լ է քաղաքական հակառակորդին մանդատից, ազդեցությունից, բիզնեսից և, ի վերջո, սեփական դիրքորոշումից զրկելու մեխանիզմի։ Եթե սա օրենքի պայքար է՝ թող լինի անկախ դատարանի առաջ։

Եթե սա քաղաքական պայքար է՝ թող իշխանությունը չթաքնվի իրավական գործընթացների հետևում։ Իսկ եթե քաղաքական հակառակորդին հերթով փորձում են զրկել ամեն ինչից, մենք իրավունք ունենք այդ գործընթացը կոչելու իր անունով՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ։

Եվ այսօր պետք է հարցնել ոչ միայն՝ «Ի՞նչ է լինելու Ծառուկյանի հետ», այլ նաև՝ «Ո՞վ է լինելու հաջորդ քաղաքական հակառակորդը»

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։