Նոր մանրամասներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը՝ նշելով, որ մինչ այդ երկու երկրների միջև մաքսային իմաստով առևտուրն հնարավոր չէր։

«Եթե մարդ Հայաստանից Թուրքիա ինչ-որ բան էր արտահանում, այդ ապրանքները գնում էին Վրաստան՝ անցնելով մաքսային ընթացակարգերով, իսկ այժմ, տեսականորեն, ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում ուղիղ նշվում է վերջնակետը»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Նա նշել է, որ Հայաստանի համար կարևոր է դարձել Կարս-Ախլքալաք երկաթգիծը, և հավելել, որ Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պայմանավորվել են և արդեն ստեղծել են աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն այն տեխնիկական պարամետրերը, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։