Երեկ Երևանում մտել եմ մթերային ոչ մեծ խանութ։ Վաճառողուհին տեսնելով, որ հերթական գնորդը գնումների համար վճարում է բանկային քարտով՝ մռայլվեց։ Այդ գնորդի հեռանալուց հետո վաճառողուհին հարցրի, թե ինչո՞ւ չի ցանկանում,որ գնորդները բանկային քարտով վճարեն, ոչ թե՝ կանխիկ գումարով; Վաճառողուհին ասաց, որ ամեն օր իրենց խանութն առաքիչներից տարբեր ապրանքներ է ստանում, բոլորի դիմաց իրենք կանխիկ են վճարում, իրենց կանխիկ գումար շատ է պետք։Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է մեծ շահույթներ ստացող բանկերի շահերը, ամեն տեղ գովազդում է անկախիկ առևտուրը, 8 տարի շարունակ ՀԴՄ-ների դիկտատուրա է հաստատում,սակայն ինչպես ամեն գործի, այս բնագավառի վերաբերյալ ևս, կիսատ-պռատ տեղեկատվություն ունի։ Ինքն անընդհատ շոու է անում, քանի դեռ դրանց շատ հավատացողներ կան։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան Էջից





