Search
Close this search box.

Նեթանյահուն ցանկանում է խոսել Պուտինի հետ

Please enter a valid URL

Իսրայելը քննարկում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի անցկացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է իսրայելական Ynet պորտալը։

«Ներկայումս բանակցություններ են ընթանում վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի շուրջ՝ Իրանի սպասվող հարձակման ֆոնին»,-ասվում է հրապարակման մեջ:

Իսրայելական պորտալի տվյալներով՝ եթե խոսակցությունը կայանա, ապա Իսրայելի վարչապետը կարող է «Պուտինին խնդրել օգտագործել իր ազդեցությունը» Իրանի կողմից հարձակումը կանխելու համար: