Նարեկ Կարապետյան. Հայաստանը կարող է առաջ անցնել Ադրբեջանից նավթային անկման ֆոնին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանային տնտեսական դինամիկայի փոփոխությունները՝ նշելով, որ Ադրբեջանի նավթի արդյունահանումը վերջին յոթ տարում նվազել է 30%-ով՝ օրական 750 000 բարելից հասնելով 500 000-ի։

Քանի որ Ադրբեջանի արտահանման 90%-ը կազմում են նավթն ու գազը, և երկիրը չունի դիվերսիֆիկացված արդյունաբերություն, այն լուրջ հետընթաց կապրի էլեկտրական տրանսպորտի տարածման ու նավթի գների սպասվող անկման պայմաններում։ Ըստ Կարապետյանի՝ ճիշտ աշխատանքի և ազգային ու սփյուռքի պոտենցիալի օգտագործման դեպքում Հայաստանն անխուսափելիորեն կկրճատի տնտեսական տարբերությունն ու առաջ կանցնի Ադրբեջանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։