Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները կանխել են ծրագրված ահաբեկչություն Մոսկվայի մարզի կուրսանտների հանրակացարանում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Գերատեսչության տվյալներով՝ պահոցից պայթուցիկ սարք պատրաստելու համար բաղադրամասեր առգրավելիս՝ անվտանգության ուժերը ձերբակալել են ՌԴ ՊՆ զինվորականին՝ հավաքագրված ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից, ով ապրում էր հանրակացարանում՝ ռազմական համալսարանների կուրսանտների հետ միասին։

Ձերբակալվածի բջջային հեռախոսում նամակագրություն են գտել ուկրաինացի համակարգողի հետ, որտեղ քննարկվում է ծրագրված հանցագործությունը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական հարձակման նախապատրաստում» և «Պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի պահպանում» հոդվածներով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։