«Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի»․ Արսեն Թորոսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի» գրառմամբ։

«ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը՝ ծնողական ժամի վերաբերյալ, որի շնորհիվ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա, կամ մինչև 18 տարեկան երեխա՝ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակումով, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։ Խոսքը 2 ծնողներին էլ վերաբերում է։ 1 և 2 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան կրճատել իրանց աշխատաժամանակը կես ժամով, որը կհաշվարկվի ամբողջությամբ՝ աշխատավարձի իմաստով, իսկ 3 երեխա և մինչև 18 տարեկան խորը և ծանր սահմանափակումներով երեխաներ ունեցող ծնողները՝ 1 ժամով։ Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է»,- հայտնում է Թորոսյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։