Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։

««Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը, կարևորելով ազգային միասնությունն ու համատեղ պայքարը հանուն Հայաստանի և Հայկականության, միանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբման կոչին։

Մենք ողջունում և աջակցում ենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի ձևավորման գործընթացը՝ համոզված լինելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և ապահովել Հայաստանի արժանապատիվ ապագան»,- գրված է կուսկացության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Սամվել Կարապետյանը հայտարարել էր ընդդիմադիր ուժերի հետ համախմբման մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։