Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանկ կրկին անդրադարձավ այն մտքին, որ ամեն ոք պետք է կրի իր արարքի հետևանքի պատասխանատվությունը․ «Քանի դեռ ուժ չունենք քաղաքացուն ասելու, որ պետք է կրի իր արարքի հետևանքի պատասխանատվությունը՝ պետություն չենք դառնա»,-ասաց նա՝ շարունակելով․ «Մարդը գնում, բանկից վարկ է վերցնում, հետը տունը գրավ է դնում, տանում ու բիզնես է դնում, բիզնեսը չի հաջողվում, հետո գնում եմ մարզ, ինձ տալիս է նամակ, ասում է՝ «տունս կորցնում եմ, խնդրում եմ՝ տունս պահեք»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ սա ևս ապապետական մոտեցում է․ «Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը։ Մարդկանց հետ պետք է խոսել ուղիղ՝ ճշմարտության լեզվով, հակառակ դեպքում՝ «տեղ չենք հասնի»,-ասաց նա։