ՊԵԿ-ը հագուստի մանրածախ առևտրի ոլորտում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով շրջանառության թերհայտարարագրման դեպք։
ՊԵԿ-ի տվյալներով՝ Երևանում թանկարժեք բրենդների հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը վաճառքի մի մասի դիմաց կանխիկ վճարումներ է ընդունել, սակայն համապատասխան ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և գործարքներն ամբողջությամբ չի արտացոլել հարկային հաշվարկներում։
Արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրական իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում շուրջ 9,46 մլրդ դրամով պակաս է ներկայացրել։ Պետական բյուջեին պատճառված վնասը, ըստ ՊԵԿ-ի, գերազանցում է 1,5 մլրդ դրամը։
Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը չի հրապարակել ընկերության անվանումը։





