Մասկը խոշոր գումար է առաջարկել լռության դիմաց

Ամերիկացի ինֆլուենսեր Էշլի Սենթ Քլերը բացահայտել է այն գումարի չափը, որը Tesla, SpaceX ընկերությունների ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել էր իրեն՝ ծննդաբերությունից հետո լռության համար: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Քլերը պնդում է, որ լույս աշխարհ է բերել Մասկի երեխային:

Վերջերս ձեռներեցը նշել էր, որ թեև ինքը հաստատ չգիտի՝ երեխայի հայրն է, թե ոչ, բայց արդեն 2,5 միլիոն դոլար է փոխանցել Էշլի Սենթ Քլերին և տարեկան նրան ուղարկում է 500,000 դոլար։ Մասկը երբեք հրապարակայնորեն չի խոստովանել, որ երեխան իրենն է, զույգը ներկայումս գտնվում է դատական ​​պայքարի մեջ:

երիտասարդ աղջիկը այժմ հայտնել է, որ որդուն լույս աշխարհ է բերել փետրվարի սկզբին:

Երեխային անվանել են Ռոմուլուս: Կնոջ խոսքով՝ Մասկն իրեն առաջարկել է 15 միլիոն դոլար և ամսական հավելյալ 100,000 դոլար, որպեսզի նրա մինչև երեխայի 21 տարեկանը լրանալը հրապարակայնորեն չբացահայտի երեխայի հոր ինքնությունը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։