Մարությանը` ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասին

Օրենսդրական որևէ դրույթ չկա 50 հազար դրամ տուգանելու համար, եթե երևանցին փետրվարի 1-ին չվճարի տրանսպորտի թանկացած վճարը։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նախկին քաղաքապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում, և կոչ էր արել փետրվարի 1–ից բոյկոտել ու վճարել միայն 100 դրամ։

«Այս պահին տուգանքի մասին օրենսդրական որևէ դրույթ գոյություն չունի։ Այնպես որ մենք հանգիստ կարող ենք իրականացնել մեր ակցիան։ Մեր իրավաբաններին խնդրել էի, նրանք ևս մեկ անգամ ստուգեցին ու վերահաստատեցին, որ իսկապես չկա օրենսդրական նման դրույթ։ Ասեմ ավելին` եթե հանկարծ ինչ–որ մեկին տուգանեն 50 հազար դրամով, մենք իրավաբանական բոլոր ծախսերը մեզ վրա կվերցնենք և կբեկանենք դա»,– ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։