Մահացել է Զուրաբ Ծերեթելին

Մահացել է հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին. նա կյանքից հեռացել է 91 տարեկանում:
Մոնումենտալիստ–նկարչի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահի մահը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: Ծերեթելին նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրն ու տնօրենն էր:
Ականավոր քանդակագործը բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել.

Հաղթանակի հուշարձանը Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա,
«Վշտի արցունք» հուշարձանը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին,
«Բեսլանի երեխաներին» հուշահամալիրը,
Պետրոս I-ի հուշարձանը Մոսկվայում,

«Բարին հաղթում է չարին» հուշարձանը Նյու Յորքի ՄԱԿ-ի շենքի առջև:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։