Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է 7-ի գիշերից բեռնատարների համար։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 310-ը հայկական են։