Մի քանի նկատառում նոր ուսումնական տարվա առթիվ։ Հայաստանում մեծ պաշտոնյաների, մեծահարուստների երեխաները սովորական հանրակրթական դպրոցներում չեն սովորում, նրանք մասնավոր, թանկ դպրոցներում են կրթվում։ Հայաստանում գործում են մասնավոր դպրոցներ,որոնցում ուսման տարեկան վարձը 3,5 միլիոն դրամ է, կամ ՝ավելին։ Այն պաշտոնյաները, որոնք եփել են հանրակրթության ճաշը, իրենց երեխաներին դրանով չեն կերակրում։ Հայաստանում պետական հանրակրթական դպրոցների մեծ մասում վատ վիճակ է։ Ուսուցիչների կամավոր ատեստացիան դպրոցների մանկավարժական համույթներում պառակտում մտցրեց, սակայն չբարելավեց ուսումնական գործընթացի որակը։ Ատեստացիայի ժամանակ քննական թեստերը լուծելը չի նշանակում, որ այդ քննությունը հաջողությամբ հանձնածը մասնագիտական խոր գիտելիքներ ունի, տիրապետում է դասավանդման արդի մեթոդների, դասի ընթացքում հմտորեն կառավարում է դասարանը, կարողանում է աշակերտների մոտ քննադատալկան մտածողություն ձևավորել և այլն։ Հազարավոր աշակերտներ հիասթափված հանրակրթական դպրոցներում կրթության ցածր որակից՝ 9-րդ դասարանից հետո լքելով դպրոցը՝ ընդունվել են քոլեջներ՝ 3 տարվա ընթացքում որևէ արհեստ, մասնագիտություն ձեռք բերելու նպատակով։Բուհի դիպլոմ չունեցող կամ կասկածելի ծագումով դիպլոմներով, կիսագրագետ մեծ պաշտոնյաներին հարկավոր է քաղաքականապես տհաս, տրամաբանելու ոչ ունակ մարդկային զանգված,որպեսզի իրենց ստերով լվանան այդ մարդկանց ուղեղները։
Ոսկան Սարգսյան





