«Մեկ տարի առաջ այս օրը ոճրագործության հետևանքով uպшնվեց Վալոդյա Գրիգորյանը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց մեր լավագույն ընկեր, Փարաքար համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։
Բացառիկ հայրենասեր, հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի նվիրյալ Վալոդյա Գրիգորյանը դաժանաբար սպանվեց համայնքապետի պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ ամիս անց։
Այդ ամիսների ընթացքում նա ապացուցեց, որ արժանացել է իր ընտրողների բացառիկ հարգանքին՝ դառնալով բոլորի համայնքապետը։ Իր աշխատասիրությամբ, պրոֆեսիոնալիզմով Փարաքար համայնքը լավագույնը դարձնելու իր երազանքները քայլ առ քայլ դառնում էին իրականություն։
Վալոդյա Գրիգորյանը Հայաստանի նորագույն պատմության ընթացքում սպանված միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն է, ում սպանությունը մինչև օրս բացահայտված չէ։
Մենք պահանջատեր ենք և հետևողական մեր ընկերոջ սպանության ամբողջական բացահայտման հարցում։
Մենք շարունակում ենք Վալոդյա Գրիգորյանի կիսատ թողած գործերը՝ վառ պահելով նրա անմար հիշատակը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։