Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Իրանի Ռաշտ քաղաքի մոտակայքում թեթև ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը։

Ինքնաթիռը պատկանել է Իրանի ոստիկանական ավիացիային (Police Aviation Unit of Faraja)։ Կործանման հետևանքով զոհվել են 2 օդաչուն և ինժեները։

Լրատվամիջոցները նաև հայտնում են, որ ինքնաթիռի նպատակակետն անհայտ է, նահանգային իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։