Երևանում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, թեպես հեռակա կարգով, բայց առաջին անգամ մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը։
«Բայց հույս ունենք, որ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»,- ասաց նա։
Հայաստան է այցելել նաև Թուրքիայի փոխնախագահը, Փաշինյանն ընդգծեց՝ նա առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։





