«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզ
Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։
Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։
Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:
«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:
Ըստ Կարապետյանի, Եկեք պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։
«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը և հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», — նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։





